Գլխավոր էջ





7 Դեկ

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն

Դեկտեմբերի 7, 2018

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսների համար:
Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2018-2019 ուսումնական տարում դասավանդել Տուշայի համալսարանի համապատասխան դեպարտամենտում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. դեկտեմբերի 15-ը ներառյալ dpipoyan@yahoo.com  և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Լրացված դիմում-հայտ 
  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV) 
  • Գործողությունների պլան
  • Մոտիվացիոն նամակ
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճե:


*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույց է անցկացվելու անգլերեն լեզվով:
Տուշայի համալսարանի վեբկայքը՝ http://www.unitus.it/
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: