Գլխավոր էջ





5 Մար

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն

Մարտի 5, 2019
Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2018-2019 ուսումնական տարում դասավանդել Տուշայի համալսարանի համապատասխան դեպարտամենտում:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 17-ը ներառյալ dpipoyan@yahoo.com և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

• Լրացված դիմում-հայտ 
• Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV) 
• Դասավանդման պլան
• Մոտիվացիոն նամակ
• Անգլերեն լեզվի հավաստագիր*,
• անձնագրի պատճե:


*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույց է անցկացվելու անգլերեն լեզվով:


Տուշայի համալսարանի վեբկայքը՝ http://www.unitus.it/


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: