Գլխավոր էջ





14 Հնվ

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն

Հունվարի 14, 2019

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Բոլոնիայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտություն ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2018-2019 ուսումնական տարում դասավանդել Բոլոնիայի համալսարանի համապատասխան դեպարտամենտում:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունվարի 23-ը ներառյալ  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Լրացված դիմում-հայտ 
  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)  
  • Դասավանդման պլան
  • Մոտիվացիոն նամակ
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճե:



*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույց է անցկացվելու անգլերեն լեզվով:

Բոլոնիայի համալսարանի վեբկայքը՝ https://www.unibo.it/it

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: