Գլխավոր էջ





24 Փտր

Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն Կրակովի գյուղատնտեսական համալսարան

Փետրվարի 24, 2020

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Կրակովի գյուղատնտեսական համալսարանի միջև իրականացվող Erasmus+ շարժունության ծրագրով հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի 1 դասախոսի 2019-2020 ուսումնական տարում մեկ շաբաթ դասավանդել Կրակովի գյուղատնտեսական համալսարանի համապատասխան դեպարտամենտում:


Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 8- ներառյալ  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)
  • Դասավանդման պլան
  • Մոտիվացիոն նամակ
  • Անգլերեն լեզվի հավաստագիր
  • Անձնագրի պատճե


Կրակովի մանկավարժական համալսարանի վեբկայքը՝ https://en.urk.edu.pl/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: