Էրազմուս+՝ դասախոսի մրցույթի հայտարարություն Կրակովի մանկավարժական համալսարան
Փետրվարի 24, 2020
Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Կրակովի մանկավարժական համալսարանի միջև իրականացվող Erasmus+ շարժունության ծրագրով հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսների համար:
Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում Բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի 1 դասախոսի 2019-2020 ուսումնական տարում մեկ շաբաթ դասավանդել Կրակովի մանկավարժական համալսարանի համապատասխան դեպարտամենտում:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. մարտի 8- ներառյալ  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝
- Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV) 

 - Դասավանդման պլան
 - Մոտիվացիոն նամակ
 - Անգլերեն լեզվի հավաստագիր
 - Անձնագրի պատճե
 
 
Կրակովի մանկավարժական համալսարանի վեբկայքը՝ https://www.up.krakow.pl/en/
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98:
