Գլխավոր էջ





9 Հլս

«Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ» թեմայով առցանց վերապատրաստում

Հուլիսի 9, 2020

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ս․թ․ հուլիսի 15-17-ին  տեղի ունենալիք «Դոկտորական կրթության քաղաքականություններ և կառուցվածքներ» թեմայով առցանց վերապատրաստմանը, որն իրականացվում է ԵՄ Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT)  ծրագրի շրջանակներում:

Կարողությունների զարգացմանը միտված այս հեռավար վերապատրաստման նպատակն է ուսումնասիրել ԵՄ-ում և մասնավորապես ARMDOCT ծրագրի գործընկեր երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Լիտվա և Պորտուգալիա) դոկտորական կրթության քաղաքականությունը և կառուցվածքը (ծանոթացեք խոսնակներին ստորև):

  • Մասնակցության համար գրանցման վերջնաժամկետը  հուլիսի 14-ն է:
  • Աշխատանքային լեզուն անգլերենն է:
  • Հայերեն լեզվով միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ  ԱՅՍՏԵՂ։
  • Միջոցառման ՀՂՈՒՄԸ հասանելի է նաև Facebook սոցիալական հարթակում


Գրանցվել այստեղ: