Գլխավոր էջ





10 Փտր

Մեկօրյա սեմինար «Ակադեմիական սոցցանցերը՝ որպես հետազոտողի արդիական գործիք» թեմայով

Փետրվարի 10, 2023

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու մեկօրյա բաց դասախոսություն-սեմինարի «Ակադեմիական սոցցանցերը՝ որպես հետազոտողի արդիական գործիք» խորագրով, որը տեղի կունենա ս.թ. փետրվարի 15-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 10-րդ հարկի դահլիճում:

Սեմինարը կվարի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Սարգսյանը:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն հետևյալ թեմաները՝

  • ինչպե՞ս գրանցվել միջազգային գիտական սոցցանցերում,
  • ինչպե՞ս ստեղծել գիտական անձնական էջ,
  • ինչպե՞ս տեսանելի լինել համացանցում,
  • ինչպե՞ս կազմակերպել գիտական հաղորդակցում ակադեմիական սոցցանցերում։