Գլխավոր էջ





9 Փտր

Եվրասիա միջազգային համալսարանի 25-ամյակին նվիրված գիտաժողովի հրավեր

Փետրվարի 9, 2023

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնը և ուսանողական գիտական ընկերությունը 2023 թվականի մարտի 2-ին նախաձեռնել են ամենամյա ուսանողական գիտաժողով, որն այս տարի կրում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագիրը: Գիտաժողովը նվիրված է Եվրասիա միջազգային համալսարանի 25 ամյակին:

Գիտաժողովին հրավիրվում են մասնակցելու ՀՀ տարբեր բուհերի բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորողները: Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները կարող են ունենալ մասնագիտական հետևյալ ուղղությունները․

  • Իրավագիտություն
  • Օտար լեզուներ, գրականություն
  • Ընդհանուր և տարրական մանկավարժություն ու մեթոդիկա
  • Լրագրություն
  • Կառավարում
  • Ֆինանսներ
  • Տեղեկատվական համակարգեր
  • Դեղագիտություն և դեղերի տեխնոլոգիա

Խրախուսվում են գիտական ղեկավար-ուսանող համատեղ հետազոտությունները:

Ամենամյա ուսանողական գիտաժողովի լավագույն երեք աշխատանքների հեղինակների հոդվածները կներկայացվեն ՀՀ Բարձրագույն որոկավորման կոմիտեի կողմից ճանաչված «Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի» պարբերականում տպագրության:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2023թ. փետրվարի 13-ը լրացնել առցանց այս հայտաձևը՝ https://forms.gle/Grx7tLwFmBEWWmnz7:

Գիտաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Եվրասիա միջազգային համալսարանի կայք www.eiu.am: