Գլխավոր էջ





25 Ապր

Բիզնես ռուսերենի դասընթացներ oտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբում

Ապրիլի 25, 2019

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբը հրավիրում է բիզնես ռուսերենի դասընթացների՝ նախատեսված մենեջերների, գործարարների և առաջատար այն մասնագետների համար, որոնք արդեն համագործակցում են կամ պլանավորում են համագործակցել ռուսալեզու հաճախորդների և գործընկերների հետ: Դասընթացների նպատակն է զարգացնել և բարելավել մասնագիտական բիզնես թեմաներով հաղորդակցվելու հմտությունները, ինչպես նաև բիզնես բառապաշարի ընդլայնումը: Դասընթացներին կարող են մասնակցել այն անձինք, որոնք տիրապետում են ռուսերենին (միջին կամ բարձր մակարդակ):


Դասերն անցկացնելու է փորձառու մասնագետը՝ հատուկ մշակված մեթոդներով: Ձեզ հնարավորություն կընձեռվի սովորել և տիրապետել գործնական ռուսերենի հմտություններին` առավելագույնս հաճույք ստանալով լեզվի ուսուցման գործընթացից:

ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ:
  Ի դեպ, թեստավորումն անվճար է, իսկ ամսական վճարը 5000 դրամ:

Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել


096059988

060 62 36 00