Գլխավոր էջ





18 Սեպ

«Գործարար անգլերեն» առցանց անվճար դասընթաց

Սեպտեմբերի 18, 2018

Երևանի ամերիկյան անկյունը ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ մեկնարկում է «Գործարար անգլերեն» առցանց ուսուցման անվճար դասընթաց: Դասընթացը նախատեսված է անգլերեն B1 մակարդակ ունեցողների համար: Դասընթացը կանցկացվի առցանց հանդիպումների և Moodle առցանց ուսուցման հարթակի միջոցով: Ընտրված մասնակիցները պետք է ունենան նոթբուք/ անձնական համակարգիչ ինտերնետ կապով, վեբ տեսախցիկ և խոսափող: Մասնակիցների ընտրությունը կկատարվի բանավոր հարցազրույցի միջոցով, որը տեղի կունենա ս.թ. սեպտեմբերի 26-ին:

Խնդրում ենք գրանցվել մինչեւ սեպտեմբերի 25-ը ներառյալ, ժամը 12:00-ը հետևյալ հղմամբ՝ https://goo.gl/forms/DFVCiAAMS0me1KFC2 


*ԱՄՆ դեսպանատան, Հայաստանի մանուկներ հիմնադրամի և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ անգլերեն լեզվի դասընթացների մասնակիցները դասընթացին գրանցվում են առանց բանավոր հարցազրույցին մասնակցելու (բացառությամբ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի կողմից անցկացվող «Ընդհանուր անգլերեն սկսնակների համար» դասընթացի մասնակիցների: