Գլխավոր էջ





17 Հնվ

Բիզնես անգլերենի դասընթացներ oտար լեզուների ակումբում

Հունվարի 17, 2019

Սույն թվականի փետրվարի 1-ից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ակումբը հրավիրում է բիզնես անգլերենի քառամսյա դասընթացների, որոնց նպատակն է՝

  • բիզնես բառապաշարի ընդլայնումը
  • հաղորդակցական հմտությունների բարելավումը
  • ելույթներ(presentations) ունենալու հմտությունների զարգացումը


Դասերն անցկացվելու են հատուկ մշակված մեթոդներով և բիզնես անգլերենի մասնագիտական դասագրքերով: Յուրաքանչյուր ուսանողի կցուցաբերվի անհատական մոտեցում: Ձեզ հնարավորություն կընձեռվի սովորել և տիրապետել գործնական անգլերենի  հմտություններին` առավելագույնս հաճույք ստանալով լեզվի ուսուցման գործընթացից:


Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրեր:


ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ:  Ի դեպ, թեստավորումն անվճար է, իսկ ամսական վճարը` 5000 դրամ (4 դաս):

Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների կամ արևելագիտության ամբիոններ (11-րդ հարկ), կամ զանգահարել

099 680086

060 62 36 00 ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն