Հայտարարություն
Փետրվարի 10, 2017Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերության ծրագրի (APPEAR) 7-րդ մրցույթը հայտարարված է:
 
APPEAR–ը Ավստրիայի Զարգացման Համագործակցության (ԱԶՀ)  ծրագիր է, որը նպատակ ունի աջակցել բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացմանը ակադեմիական ինստիտուցիոնալ մակարդակով՝ ԱԶՀ-ի գերակա երկրներում և տարածաշրջաններում, որոնց մե են մտնում Հարավային Կովկասը և Սևծովյան տարածաշրջանը: Ծրագրի ընդհանուր նպատակն է ամրապնդել հասցեագրված երկրների ինստիտուցիոնալ կարողությունները բարձրագույն կրթության, հետազոտությունների և կառավարման ոլորտներում՝ ավստրիական բարձրագույն ուսումնական հաստատությունների և հասցեագրված երկրների հետգիտական համագործակցության հաստատման միջոցով: 
 
7-րդ մրցույթի ֆինանսավորվող հնարավորությունները.
- Ակադեմիական համագործակցություն
- Ընդլայնված ակադեմիական համագործակցություն
 Հայտերի ներկայացման վերջնաժամկետ `2017թ. մայիսի 31-ը: 
Հայտաձեվերը և լրացուցիչ տեղեկությունը հասանելի է ծրագրի կայքում. https://appear.at/en/application/
