Հայտարարություն
Հունվարի 20, 2017ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը կազմակերպում է դասընթաց՝«ՀՀ հարկային օրենսդրության փոփոխությունները» թեմայով: 2017թ. Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային նոր օրենսգիրքը, որում կարտարված փոփոխությունների բնույթին և բովանդակությանը տիրապետելը կարևոր է ոլորտի հետ առնչություն ունեցող ցանկացած անձի համար: Դասընթացը նախատեսված է հաշվապահների, ֆինանսիստների,  կազմակերպությունների ղեկավարների, գործարարների,  անհատ ձեռներեցների և տվյալ բնագավառով բոլոր այլ հետաքրքրված անձանց համար:  Դասընթացի ժամանակ կմեկնաբանվեն և կքննարկվեն  ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխված դրույթները: Դասընթացը կվարի ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ Կ. Սարգսյան:
Դասընթաց  «2017թ.-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության փոփոխությունները» թեմայով
| Դասընթացի օրերը և ժամը | Փետրվարի 14,20,27 ժ.15.00 | 
| Տևողությունը | 3 ժամ | 
| Դասընթացի նկարագրությունը | «ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխված դրույթների մեկնաբանում և քննարկում | 
| Նախապայմաններ | Հարկային ոլորտում տարրական գիտելիքներ | 
| Դասընթացի արժեքը | 25000 դրամ | 
| Զեղչեր | ՀՀ ԳԱԱ աշխատողներ՝ 30% Ուսանողներ՝ 20% | 
| Հավաստագիր | Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվի մասնակցության հավաստագիր | 
| Անցկացման վայրը | Բաղրամյան 24 դ. | 
| Գրանցման վերջնաժամկետ | Փետրվարի 8 | 
| Լրացուցիչ տվյալներ | Հեռ.010 52 48 12, 099 59 19 44 | 
Գրանցվելու համար ձեր տվյալները (անուն ազգանուն, աշխատանքի վայրը, պաշտոնը) կարող էք ուղարկել ՝ info@isec.am էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով դասընթացի անվանումը:
