Հայտարարություն
Մայիսի 8, 2024
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնը հյուրընկալել է 22YR-6B005 «Հայերենի արդի լեզվավիճակի քննություն ռուսական միջավայրում (հայերենը որպես սփյուռքի լեզու և օտար լեզու)» գիտական թեմայի (Թեմայի ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան) արտասահմանյան գործընկեր, Սանկտ Պետերբուրգի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի դպրոցի օտար լեզուների դեպարտամենտի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր Եվգենի Մոլոդիչենկոյին: Եվգենի Մոլոդիչենկոն իր հետազոտություններով հայտնի է թե՛ ՌԴ-ում, թե՛ արտերկրում: Ըստ «Scopus» շտեմարանի տվյալների՝ նրա h-index-ը 5 է:
Ս.թ. մայիսին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում գիտնականը հանդես կգա հրապարակային դասախոսություններով (ռուսերեն)՝ հետևյալ թեմաներով.
| 
 №  | 
 Թեմա  | 
 Օր  | 
 ժամ  | 
| 
 1  | 
 «Метапрагматика и социальные значения/смыслы: Роль идей и инструментов социолингвистики в интерпретации языковых, речевых и культурных феноменов»  | 
 13.05.2024  | 
 14:30  | 
| 
 2  | 
 «Метапрагматика и жанры: Роль идей и инструментов социолингвистики в изучении и преподавании жанров»  | 
 15.05.2024  | 
 14:30  | 
| 
 3  | 
 «Метапрагматика и тексты/дискурсы: Роль идей и инструментов социолингвистики в (критическом) дискурс-анализе»  | 
 23.05.2024  | 
 14:30  | 
Հրապարակային դասախոսությունների մուտքն ազատ է, անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով. https://forms.gle/cyrUZ7wS1KSjATtV6
Դասախոսությունները տեղի կունենան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ (Երևան, Մարշալ Բաղրամյան 24Դ, 10-րդ հարկ):
