Գլխավոր էջ





19 Սեպ

Հայտարարություն անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթին մասնակցելու վերաբերյալ

Սեպտեմբերի 19, 2022

Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթին մասնակցելու համար ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի առկա ուսուցման 2-րդ կուրսերի ուսանողներն իրենց փաստաթղթերը կարող են ներկայացնել դեկանատ մինչև ս/թ հոկտեմբերի 10-ը ներառյալ։

Մրցույթն անցկացվում է ըստ հետևյալ ոլորտների`


1) բնագիտական (այդ թվում`մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).

2) բժշկություն

3) հումանիտար գիտություններ

4) հասարակագիտություն

5) ճարտարագիտություն

6) մշակույթ-սպորտ

7) հայագիտություն:


Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, որոնք ունեն 17 և բարձր ամփոփիչ միջին որակական գնահատական, հրապարակված գիտական հոդվածներ, դրսևորել են հասարակական ակտիվություն։

Հայտը լրացնելու համար ուսանողները դեկանատ պետք է ներկայացնեն՝

  • Առաջադիմության թերթիկ
  • Բնութագիր ամբիոնից
  • Դեկանի և գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրենի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր
  • Հասարակական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր։