Գլխավոր էջ





31 Հոկ

Հայտարարություն

Հոկտեմբերի 31, 2022

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակը ուսանել Լյուվենի կաթոլիկ համալսարանում, Բելգիա:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Արևելագիտություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող,
  • ներկայացնել ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (պարտադիր Europass ձևաչափով),
  • տիրապետել ֆրանսերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան:

Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ներառյալ՝ ella.papikyan@isec.am և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Լյուվենի կաթոլիկ համալսարանում,
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (պարտադիր Europass ձևաչափով),
  • լեզվի հավաստագիր (առկայության դեպքում),
  • անձնագրի պատճեն:

Ուսուցման լեզուներն են՝ ֆրանսերեն և անգլերեն

Գնահատման չափանիշներն են՝

  • Միջանկյալ քննությունների արդյունքները,
  • Լեզուների իմացությունը (ֆրանսերեն և անգլերեն),
  • Բակալավրի ՄՈԳ-ը:

Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար ճանապարհածախսը հոգալու համար:

Լյուվենի կաթոլիկ համալսարանի վեբկայքը տես՝ https://uclouvain.be/fr/facultes/fial


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: