Գլխավոր էջ





14 Փտր

Հայտարարություն

Փետրվարի 14, 2019

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ (BUSINESS MANAGEMENT LAB) հրավիրում է Մարդկային ռեսուրսների կառավարման( HRM) մասնագիտական խորացված դասընթացի:

Դասընթացը նախատեսված է՝ մասնավոր և հանրային կազմակերպությունների կառավարիչների, մարդկային ռեսուսների կառավարման ոլորտում աշխատող մասնագետների, գործարարների, ուսանողների, ինչպես նաև նշված թեմայով հետաքրքրված բոլոր անձանց համար:


Դասընթացը բաղկացած է 6 դասից, շաբաթական 2 օր՝ երեքշաբթի և ուրբաթ, յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ՝ 17.30-19.30:


Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.


  • Մարդկային ռեսուրսների կառավարման դերը և առանձնահատկությունները ժամանակակից կազմակերպությունում
  • ՄՌԿ քաղաքականություն
  • ՄՌԿ ռազմավարություն
  • ՄՌ պլանավորում
  • ՄՌ հավաքագրում և ընտրություն
  • ՄՌ վերապատրաստում


Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագիր, իսկ ավարտական քննությունը (հարցազրույցը) բարեհաջող անցած մասնակիցները կստանան ավարտական հավաստագիր:

Դասընթացին մասնակցության արժեքը 35000 դրամ է:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հետևելով հետևյալ հղմանը՝ https://goo.gl/forms/Mlo8vfPrDuoe9bez1



Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
099 5919 44, 060 62 35 20 (349)