Գլխավոր էջ





13 Հնս

Հայտարարություն

Հունիսի 13, 2018

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակը սովորել Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում:


Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող,
  • Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,



Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 21-ը ներառյալ՝ hrach@sci.am և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/, ինչպես նաև փաստաթղթերի բնօրինակն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոն, /4-րդ հարկ, սենյակ 415/ (Պարույր Սևակի 1):

  • Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանում,
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճե:


Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:

*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:

Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 530 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Ֆրանսիայի Փոլ Սաբատիեի (Տուլուզ 3) համալսարանի վեբկայքը՝ https://www.irit.fr/


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98:


Մանրամասները՝ կից ներկայացված փաստաթղթում: