Գլխավոր էջ





13 Հլս

Հայտարարություն

Հուլիսի 13, 2021


ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի  ընդունելություն`հեռակա ուսուցմամբ,
անվճար հիմունքով  հետևյալ մասնագիտություններով`     

                                     

 

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

 - Շինարարական կոնստրուկցիաներ, շենքեր, կառույցներ, շինարարական նյութեր և շինարարական մեխանիկա

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

 -  կենդանաբանություն, մակաբուծա­բանություն, էկոլոգիա

Պատմության ինստիտուտ

 -  Պատմագրություն, աղբյուրագիտություն

Լեզվի ինստիտուտ

 -   Ընդհանուր և համամատական լեզվաբանություն

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

- Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն

                                                       

 Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 8-ը ներառյալ ժ.10.00-15.00 (Երևան, Մարշալ Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ, ասպիրանտուրայի բաժին) :

 Ընդունելության քննությունը մասնագիտական առարկայից անցկացվելու է ս.թ.

սեպտեմբերի  10-ից 15-ը ներառյալ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի մասնաշենք):

Հեռախոս` 060-62-36-01: