Գլխավոր էջ





13 Մար

Հայտարարություն

Մարտի 13, 2018

EducationUSA Հայաստանը Ամերիկյան խորհուրդների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ մեկնարկել է «We Share» հանդիպումների շարք, որի շրջանակներում ԱՄՆ կառավարության տարբեր ծրագրերի շրջանավարտներ կիսում են իրենց գիտելիքներն ու փորձառությունը ընտրված թեմայով հետաքրքրված անձանց հետ: Ծրագրի շրջանակներում սույն թվականի մարտի 27-ին ժ. 14,30 –ին, ԳԿՄԿ 7/2 լսարանում EducationUSA կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանը և ԱՄՆ Պետքարտուղարության կողմից իրականացվող PFP մասնագիտական վերապատրաստման ծրագրի մասնակից Իռեն Դանիելյանը կայցելեն Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն։
Հանդիպման ընթացքում Շուշաննան հակիրճ կխոսի ԱՄՆ-ում կրթություն ստանալու հնարավորությունների մասին, իսկ Իռենը Հրապարակային ելույթների հմտություններ թեմայով դասախոսություն կկարդա ուսանողների և դասախոսական անձնակազմի համար։