Գլխավոր էջ





5 Մար

Հայտարարություն

Մարտի 5, 2018

Հարգելի՛ գործընկեր,

Տեղեկացնում ենք, որ 2018 թ. հունիսի 7-8-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը կազմակերպում է միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի դիվանագետ և վաճառական

  • Մանուկ Բեյ Միրզայանին (1769-1817):
  • Գիտաժողովին նախատեսվում է հետևյալ հիմնախնդիրների քննարկումը`
  • Մանուկ բեյ Միրզայանի կյանքը և գործունեությունը
  • Ռուս-թուրքական պատերազմը (1806-1812) և Բուխարեստի հաշտության պայմանագիրը
  • Օսմանյան և Ռուսական կայսրությունների և Բալկանյան երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները 18-րդ դարի երկրորդ կեսից - 19-րդ դարի սկիզբն ընկած ժամանակահատվածում
  • Ազգային փոքրամասնությունները Օսմանյան և Ռուսական կայսրությունների փոխհարաբերություններում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը: Զեկուցումների տևողությունը՝ մինչև 15 րոպե: Զեկուցումների հիմնադրույթները կհրատարակվեն: Խնդրում ենք մասնակցության հայտը և զեկուցման թեզերն ուղարկել մինչև 2018 թ. ապրիլի 20-ը հետևյալ հասցեով`

Երևան 0019, Մարշալ Բաղրամյանի պողոտա, 24/4,
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Կարո
լինա Սահակյան, հեռ. (+374 98) 090320, էլ. փոստ` csahakyan@gmail.com

Հա
սմիկ Ստեփանյան, հեռ. (+374 55) 528903, էլ. փոստ՝ hasmikstepanyan@yahoo.com


Գիտաժողովի կազմկոմիտե

Մ
անուկ Բեյ Միրզայեանի (1769-1817) մահուան 200 ամեակի առթիւ 2018թ. Երևւանում միջազգաին գիտաժողով հրավիրելու շուրջ

Մ
անուկ Մարտիրոսի Միրզայեանը 18-19դդ. օսմանեան և ռուսական դիվանագիտական ասպարեզի ամենահայտնի դեմքերից է, բարձր կարգի սեղանաւոր, օսմանեան պետութեան ու բանակի մատակարար, մեծ վաճառական: Հայրը՝ ծագումով Աշտարակի Կարբի գյուղից է եղել։ Մարտիրոս Հոբի Միրզայեանը 1744թ. դուրս է  եկել Կարբիից, Անատոլիայով անցել Կոստանդնուպոլիս, հաստատվել Ռուսջուկում, ուր 1769թ. ծնվել է Մանուկը։ Միրզայեան Մանուկ բեյը միաժամանակ եղել է Օսմանեան կայսրութեան և Ռուսաստանի հպատակ, հարգուած հիւր տարբեր՝ ավստրիական, ռուսական տիրակալների պալատներում: Նա ունեցել է մետաքսի, բրդի, բամբակի, ծխախոտի, համեմունքների և մեղրամոմի վաճառքի մենաշնորհ Պեզճեան Հարութիւն Ամիրայի և Միրզայեան Մանուկ բեյի անուան հետ է կապվում ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Սուլթան Մահմուդ Բ-ին անասելի ծանր վիճակից հանելու եղելութունը: Մանուկ բեյն  աջակցել է նաև տապալելու Օսմանեան կայսրութունում ենիչերական հզոր ու երկրի համար չափազանց վտանգավոր դարձրած վարչակարգը: Օսմանեան կայսրութեանը մատուցած ծառայութիւնների համար 1808թ. սուլթանից ստացել է Մոլդովայի իշխանի՝ Boğdan Prensi և Bey-ի տիտղոսներ, որոշ ժամանակ փաստորեն դառնալով Մոլդավիայի կառավարիչ: 1808թ. Կ.Պոլիս է եկել, Բարձր Դռան և սուլթանական պալատի դրագոման` դիվանագիտական բանակցութիւնների գլխավոր թարգման նշանակվել, արտաքին գործոց նախարարի օգնականի մակարդակով: Մեծ հաջողութեամբ լուծել է ֆինանսական դժվարին խնդիրներ: 1806-12թթ. ռուս- թուրքական պատերազմի ժամանակ այս յայտնի դիվանագետը, վաճառականն ու սեղանավորը, կայսրութեան մատակարարներից է եղել, զբաղվել օսմանեան բանակի պարենավորմամբ ևւ ռազմական նշանակութեան կառոյցների նորոգութեամբ: Եղել է օսմանեան Դանուբեան բանակի հրամանատար Մուստաֆա փաշա Բայրաքթարի խորհրդականը, օժտված՝ ռուսների հետ հաշտութեան բանակցութիւններ վարելու լիազորութեամբ: Նա գտնում էր, որ իր ազգի ճակատագիրը պետք է կապել քրիստոնա Ռուսաստանի հետ և ընդունում է նաև ռուսական հպատակութիւն: Նրան լսում, վստահում և նրա բարեկամութիւնն էին  վայելում ռուս ամենահայտնի զորավարներն ու քաղաքական գործիչները (Բագրատիոն, Կամենսկի, Կուտուզով: Վերջինս Մանուկ բեյին իւր ընկերն էր համարում): Վերադառնալով Բուխարեստ, 1804-8թթ. կառուցում է Բուխարեստի տեսարժան վայրերից մեկը հանդիսացող մի պալատ, որ մինչ օրս հայտնի է Մանուկի խան անունով: Նրա եռանդուն ջանքերի շնորհիվ դիվանագիտական հմտութիւնների շնորհիվ են կայացել ռուս-թուրքական 1806-1812թթ. պատերազմի հաշտութեան մի շարք բանակցութիւնները, որոնց արդիւնքում 1812թ. իր կառուցած պալատում («Մանուկի խանը») կնքվել է Բուխարեստի ռուս-թուրքական հաշտութեան պայմանագիրը: Ռուսական կողմից այն ստորագրել է Կուտուզովը: Բուխարեստի պայմանագիրը ձախողել է Նապոլեոն Բոնապարտի՝ այս երկու պետություններին պատերազմի մեջ ներքաշելու ծրագրերը, սակայն թուրքական կողմը Միրզայեանին մեղադրել է դավաճանության մեջ։ Ալեքսանդր Առաջինն իր պետերբուրգեան պալատում հիւրընկալում է նրան և կնոջը, շնորհում ս.Վլադիմիր ասպետի 3-րդ աստիճանի շքանշան: 1813թ. Բուխարեստից անցել է Տրանսիլվանիա, ապա հաստատվել Քիշինևում և դարձել ռուսահպատակ: 1814 թվականին Մանուկ Բեյին շնորհվել է պետական խորհրդականի աստիճան: Մանուկ Բեյը Հայաստանի ազատագրումը կապել է Ռուսաստանի հետ: Այցելել է Հայաստան, նյութական օժանդակություն ցույց տվել Էջմիածնի, Մուշի, Երուսաղեմի և այլ վայրերի վանքերին: Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում հիմնել է քաղաքում առաջին հայկական դպրոցը (1817): Մանուկ Բեյի արխիվը պահվում է Բուխարեստի Պատմութեան թանգարանում: Նա 100 հայ ընտանիք է տեղափոխում, և պատրաստվում էր շուրջ կես միլիոն օսմանահպատակ հայերի ևս տեղափոխել Վալախիա ապրելու: Ալեքսանդր Առաջինը խոստանում է Մանուկ Բեյին, որ Բեսարաբիան կդառնա օսմանահպատակ տեղահանված հայերի փրկութեան հանգրվաններից: Նրան հայկական իշխան էին հորջորջում: 300 000 ոսկե լեյով նա հողեր է գնում Ռումինիայում: Նրա գնած հողերում 40 գյուղեր կային, իսկ 1817թ., Քիշինևից 36կմ արևմուտք, Հընչեշտում հիմնում է իր ընտանեկան սքանչելի ապարանքը` ֆրանսիական կլասիցիզմի ոճով, կառուցված հայազգի ճարտարապետ Բերնարդացու կողմից: Պալատի առաստաղները նկարազարդել էր մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Բլրի վրա կառուցված պալատը շրջապատված էր պարսպով: Կարապներով արհեստական լճակը, շատրվանները, ապարանքի տարբեր մասերը միմյանց միացնող ապակեպատ, էկզոտիկ մրգերի ձմեռային այգիները (որոնց տակ գետնափոր ուղիներ կային) զարմացնում էին իրենց շքեղությամբ, որից ցավոք սրտի համարյա ոչինչ չի պահպանվել: