Գլխավոր էջ





20 Փտր

Հայտարարություն

Փետրվարի 20, 2023

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Տնտեսագիտություն և կառավարում» ամբիոնի դասախոսների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակում մեկ շաբաթ դասավանդել Տուշայի համալսարանի տնտեսագիտության, ճարտարագիտության, հասարակության և բիզնեսի կազմակերպան դեպարտամենտում: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. փետրվարի 28-ը ներառյալ arusyak.harutyunyan@isec.am և ella.papikyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝

  • Ինքնակենսագրություն (Europass CV, տես ձևաչափը՝ (https://europass.cedefop.europa.eu/)
  • Դասավանդման պլան (8 ժամ)
  • Անգլերեն լեզվի հավաստագիր
  • անձնագրի պատճեն

Տուշայի համալսարանի վեբկայքը՝ http://www.unitus.it/

Դեպարտամենտի վեբէջը՝ https://unitusorienta.unitus.it/en/dipartimento/department-of-economics-engineering-society-and-business-organization/


Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ Արտաքին կապերի բաժին (հեռ․՝ 060-62-35-98, էլ. հասցե՝ arusyak.harutyunyan@isec.am, ella.papikyan@isec.am