Գլխավոր էջ





6 Նմբ

Աննախադեպ ուսանողական էքսկուրսիա

Նոյեմբերի 6, 2018

Բացահայտենք 23 տարեկան քարանձավն ու աշնանային երփներանգ գույները ՝ այցելելով Գառնիի միակ պահպանված հեթանոսական տաճար, Գեղարդ վանական համալիր և վարպետ Լևոնի 23 տարի փորած 21 մետր խորություն ունեցող գետնափոր քարանձավ-թանգարան :Քարանձավ-թանգարանն ունի 7 սենյակ, որոնք միացված են միջանցքներով ու աստիճաններով: Ս.թ.-ի նոյեմբերի 11-ին հրաշալի ուսանողական թիմին միանալու և անմոռանալի օր անցկացնելու համար մոտենալ ԳԿՄԿ 4-րդ հարկ, Շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով 096-69-34-80, 055-61-71-13: Մասնակցության արժեքը 3500 դրամ՝ ներառյալ բարձրակարգ տրանսպորտ, սնունդ և բարձր տրամադրություն: