Գլխավոր էջ





19 Հնվ

AFISHE ծրագրի մեկնարկային հանդիպման մասնակցության հրավեր

Հունվարի 19, 2023

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը սիրով հրավիրում է բոլոր շահառուներին մասնակցել «Ակվակուլտուրայի և ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում և Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպմանը, որը տեղի կունենա ս.թ. հունվարի 25-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում՝ Մ. Բաղրամյան 24 հասցեով:

Այս ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ Հայաստանում և Ուկրաինայում ստեղծելով և զարգացնելով ակվակուլտուրայի և ձկնային տնտեսությունների մագիստրոսական այնպիսի կրթական ծրագրեր, որոնք համարժեք կլինեն եվրոպական առաջատար նմանատիպ ծրագրերին, ուղղված կլինեն ազգային և տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչև էկոլոգիա» հայեցակարգ):

Ծրագրի հիմնական արդյունքներն են.

  • 3 նոր և կատարելագործված մագիստրոսական ծրագրեր Հայաստանում և Ուկրաինայում,
  • դասավանդման և ուսումնառության նյութեր,
  • արդիականացված ենթակառուցվածքներ և վերապատրաստված դասախոսական ու ոչ-դասախոսական անձնակազմ,
  • ինչպես նաև բուհերի և աշխատաշուկայի միջև ստեղծված ցանց, որը կնպաստի Հայաստանում և Ուկրաինայում անհրաժեշտ մասնագետների կրթությանն ու վերապատրաստմանը:

Միջոցառմանը կարող եք մասնակցել նաև հեռավար տարբերակով՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://us06web.zoom.us/j/5567416165?pwd=N1JCZ1ZmUllLcndZdjhJWXFQSWVLdz09

Կից ներկայացնում ենք օրակարգը:

Ծրագրի համակարգող
՝

Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)

https://anau.am/en/


ՀՀ գործընկերներ՝

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

Աֆիլացված գործընկեր՝

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն

http://www.sczhe.sci.am/


Եվրոպական գործընկերներ՝

Դուբրովնիկի համալսարան

https://www.unidu.hr/


Պորտոյի համալսարան

https://www.up.pt/portal/en/


Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան Նիտրայում

https://www.uniag.sk/en/main-page


Ուկրաինական գործընկերներ՝

Սումիի ազգային ագրարային համալսարան

https://snau.edu.ua/en/


Ջրի և բնապահպանական ինժեներիայի ազգային ինստիտուտ

https://nuwm.edu.ua/