Գլխավոր էջ





26 Հոկ

Էրազմուս+` մագիստրանտի փոխանակման ծրագիր

Հոկտեմբերի 26, 2023

Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի և Կրակովի ժողովրդական կրթության հանձնաժողովի անվան մանկավարժական համալսարանի միջև կնքված միջինստիտուցիոնալ համաձայնագրի հիման վրա հայտարարվում է մրցույթ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրանտների համար:

Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Հոգեբանություն» մասնագիտության (առկա) 1 մագիստրանտի (առաջին կուրս) 4 ամիս ուսումնառությունն իրականացել Կրակովի ժողովրդական կրթության հանձնաժողովի անվան համալսարանում /Լեհաստան/ 2023-2024 ուսումնական տարվա առաջին կիսամյակում:


Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ներառյալ՝ arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեին հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով,
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճեն:

Ուսուցման լեզուն՝ անգլերեն:

Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:


*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:


Ուսանողին կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:


Կրակովի ժողովրդական կրթության հանձնաժողովի անվան համալսարանի վեբկայքը տես՝  http://www.up.krakow.pl/en/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: