Գլխավոր էջ





Վերիտաս՝ «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագիր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան՝ ի դեմս ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մասնակցում է ԵՄ Տեմպուս ֆինանսավորմամբ իրականացվող «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության երրորդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրին:
Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի հետբուհական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբունքներին:
Ծրագրի հիմնական վերջնարդյունքներն են՝

  • Բուհերի կարողությունների զարգացում՝ որակյալ ասպիրանտական  կրթություն տրամադրելու նպատակով
  • Որակյալ ասպիրանտական  կրթության նախադրյալների ստեղծում
  • Ասպիրանտական կրթության որակի չափանիշների և աստիճանաշնորհման չափանիշների ձևավորում
  • Ասպիրանտական  11 նոր ծրագրերի մշակում և գործարկում /11 պիլոտային նախագիծ/
  • Գիտական աստիճանաշնորհման չափանիշների և կրթության որակի չափանիշների ընդունում

Ծրագրում ներգրավված են շուրջ 20 հայկական և եվրոպական առաջատար բուհեր և կրթական կազմակերպություններ:
VERITAS ծրագրի Եվրոպական և ՀՀ գործընկեր համալսարաններ՝
1. WUS – Ավստրիայի համաշխարհային համալսարանական ծառայություն-ավստրիական կոմիտե, Ավստրիա
2. UHMF – Հայդելբերգի համալսարան, Գերմանիա
3. KTH – Տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտ, Շվեդիա
4. BSU – Բաթ Սպա համալսարան, Մեծ Բրիտանիա
5. UdG – Ջիրոնայի համալսարան, Իսպանիա
6. ԵՊԲՀ – Երևանի պետական բժշկական համալսարան, համակարգող
7. ԳԱԱ – ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Հայաստան
8. ԵԳՊԱ – Երևանի գեղարվեստի ակադեմիա, Հայաստան
9. ԵՊՀ – Երևանի պետական համալսարան, Հայաստան
10. ԵՊԼՀ – Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստան
11. ԵՃՇՊՀ – Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, Հայաստան
12. ՀՊՏՀ – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստան
13. ԳՊՀ – Գավառի պետական համալսարան, Հայաստան
14. ՎՊՄԻ – Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, Հայաստան
15. Հյուսիսային համալսարան, Հայաստան
16. ՊԿԱ – Պետական կառավարման ակադեմիա, Հայաստան
17. ՈԱԱԿ – Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամ, Հայաստան
18. Կրթության որակ ՀԿ, Հայաստան
19. ԲՈՀ – Բարձրագույն որակավորման հանձնաժողով, Հայաստան
20. ՀՀ ԿԳՆ – Կրթության և գիտության նախարարություն, Հայաստան
Մանրամասների համար այցելել՝ www.tempusveritas.am

Ծրագրին առնչվող հրապարակումներ՝

  • Մոնիտորինգային  այց  ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում


Ձեռնարկներ


Մշակված փաստաթղթեր