Գլխավոր էջ





Օտար լեզուների ամբիոն

Ամբիոնի վարիչ՝
Գոհար Միշայի Գրիգորյան
բանասիրական գիտությունների թեկնածու

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնը կազմակերպում, համակարգում և իրականացնում է ասպիրանտուրայի և մագիստրատուրայի օտար լեզուների դասավանդման գործընթացը:
Ամբիոնը Գիտակրթական միջազգային կենտրոնի համակարգում իր դեմքն ունեցող, հստակ կազմակերպված, կուռ օղակ է, որն իր գործունեությունը ծավալում է մի քանի ուղղություններով` ուսումնական, ուսումնամեթոդական, գիտական և հրատարակչական:
Օտար լեզուների ամբիոնը, որի հիմքում ընկած են օտար լեզուների` մասնագիտական/ակադեմիական նպատակներով (ESP/EAP) դասընթացները, վերամշակում, ստեղծում և լայնածավալ ու բազմամակարդակ կրթական ծրագրերի ուսուցում է իրականացնում մագիստրատուրայի բոլոր ամբիոններում, ինչպես նաև ասպիրանտուրայում: Ամբիոնում մշակված կրթական ծրագրերը օտար լեզուների դասավանդման առավել արդյունավետ նոր մոտեցումներ են, որոնք լայն տարածում են գտել ողջ աշխարհում և ուղղորդված են օտար լեզուների ուսուցումը ծառայեցնելու մասնագիտական նպատակներին: Այժմ արդեն ինչպես մագիստրոսական, այնպես էլ ասպիրանտական ուսուցման ծրագրերն ամբիոնում իրականացվում են կրեդիտային համակարգի պահանջներին համապատասխան:


Ամբիոնի խնդիրներն են`

Օտար լեզուների դասավանդման գործընթացը նպատակաուղղված է ուսանողներին ապահովելու հաղորդակցման համար անհրաժեշտ գործիքակազմով` առաջարկելով նրանց դասավանդման արդիական ձևեր, հետաքրքիր դասընթացներ և անհատական ուսուցումը խթանող միջոցներ (լեզվական նյութի սահմաններում ընթերցած կամ ունկնդրած տեքստերը հասկանալու նպատակով) և ընդգրկելով խոսքային գործունեության բոլոր 4 հմտությունները` լսել/ունկնդրել, խոսել, կարդալ/ընթերցել, գրել:
Ամբիոնում դասավանդող յուրաքանչյուր դասախոս ուսումնական գործընթացում ցուցաբերում է անհատական մոտեցում, որը թույլ է տալիս բացահայտել յուրաքանչյուր ուսանողի գիտելիքների մակարդակը և օգնում է համեմատաբար ցածր լեզվական մակարդակ ունեցող ուսանողներին հաղթահարել դժվարությունները և լիարժեք ընդգրկվել ուսումնական գործընթացում:
Ամբիոնի նպատակն է տարբեր բնագավառներում մասնագիտացող ապագա գիտնականներին տալ մասնագիտական օտար լեզուների հուսալի գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն նրանց ներկայացնելու ՀՀ գիտական պոտենցիալը միջազգային ասպարեզում և բազմաբեղուն գործունեություն իրականացնել հանրապետության տարբեր ձեռնարկություններում, նախարարություններում, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում, արտերկրի տարբեր համալսարաններում և այլուր:


Գիտահետազոտական աշխատանքները

Գիտահետազոտական աշխատանքը  ամբիոնի անձնակազմի գործունեության անքակտելի մասն է կազմում: Կատարվում են  ուսումնասիրություններ արդի լեզվաբանության տարբեր ուղղություններով: Ամբիոնի դասախոսների գիտական աշխատությունները, որոնք նվիրված են ժամանակակից լեզվաբանության տարաբնույթ արդիական խնդիրների քննությանն ու լուսաբանմանը, տպագրվում են ՀՀ առաջատար և միջազգային տարբեր հանդեսներում: Դասախոսներն ակտիվորեն մասնակցում են տեղական, միջազգային տարբեր գիտաժողովների և գիտական լայն հանրությանն են ներկայացնում վերոնշյալ գիտահետազոտական աշխատանքների արդյունքները:
Ամբիոնի վարիչ Գոհար Գրիգորյանը 2014 թվականից ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի կողմից հրատարակված` ԲՈՀ-ի կողմից ընդունելի «Գիտական հոդվածների ժողովածուի» խմբագրական կոլեգիայի անդամ է: 
Ամբիոնի կրթական քաղաքականությունը բխում է միջազգային և շուկայական հարաբերությունների զարգացման` ներկա պայմաններում մասնագիտական տարբեր բնագավառների կողմից սովորողներին առաջադրվող պահանջներից:


Հեռ.         (374 60) 623600

Էլ
. փոստ` gohar.grigoryan@isec.am

            



ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 568032
  • Կապվեք մեզ հետ