Գլխավոր էջ





Քննարկում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում

Հուլիսի 10, 2014

Ս.թ. հուլիսի 8- ին ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում տեղի ունեցավ քննարկում կլոր սեղանի շուրջ գործընկեր համալսարանների ներկայացուցիչների հետ ԵՄ TEMPUS-ի “VERITAS” «Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Քննարկման թեման էր գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի բարեփոխումները, որոնք ներկայացրեց ՀՀ ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը: 
Հանդիպման ժամանակ ներկայացուցիչները ակտիվորեն քննարկեցին ՀՀ ԲՈՀ-ի կողմից ներկայացված բարեփոխումների նախագիծը, ներկայացվեցին մի շարք առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագծի վերջնական տարբերակը կազմելիս: