Գլխավոր էջ





Տեղի ունեցավ Վերիտաս ծրագրի ամփոփիչ համաժողովը

Հոկտեմբերի 13, 2017

Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ Վերիտաս ծրագրի ամփոփիչ համաժողովը։ «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթության 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ՏԵՄՊՈՒՍ ծրագրի շահակիցները համաժողովի ընթացքում ամփոփեցին հիմնական ձեռքբերումները, առկա լավագույն փորձը, քննարկեցին արդյունքների հետագա կիրառելիության ապահովումը։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան՝ ի դեմս ՀՀ գիտակրթական միջազգային կենտրոնի և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Վերիտաս շահակիցներից է և իր ներդրումն է ունեցել ծրագրի կայացման գործում։ Այսպես, ծրագրի շրջանակներում իրականացվել է ՀՀ ԳԱԱ SWOT վերլուծություն՝ համաձայն Զալցբուրգի սկզբունքների, մշակվել է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի «Մոլեկուլային եվ բջջային կենսաբանություն» ասպիրանտական ծրագրի ռազմավարական պլանը, «Մոլեկուլային եվ բջջային կենսաբանություն» ասպիրանտական ծրագիրը և իրականացվել է «Մոլեկուլային և բջջային կենսաբանության» ասպիրանտական ծրագրի ինքնավերլուծությունը:
Նշենք, որ համաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Գոհար Ցականովան ներկայացրեց զեկույց «Հետազոտության միջավայրը հետբուհական կրթության համար» թեմայով և ներկայացվեց «Մոլեկուլային եվ բջջային կենսաբանություն» ասպիրանտական ծրագրի տեղեկատվական գրքույկը:




ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ