Գլխավոր էջ





Աշխատաժողով Փաստերի Բացահայտում և Ճանապարհային Քարտեզի Մշակում Հայդելբերգ, Գերմանիա

Նոյեմբերի 11, 2014

ԵՄ TEMPUS-ի “VERITAS” «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, 2014 թվականի նոյեմբերի 3-5-ը Գերմանիայի Հայդելբերգի համալսարանում կայացավ աշխատավողով՝ նվիրված բարձրագույն կրթության երրորդ մակարդակում բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես «Փաստերի բացահայտում և ճանապարհային քարտեզի մշակում» թեմային:
Հանդիպմանը ներկա էին գործընկեր բուհերի ներկայացուցիչներ Հայաստանից, ՈԱԱԿ, ԲՈՀ, ՀՀ ԿԳՆ, ԵՊԲՀ, ՀՀ ԳԱԱ, ԵԳՊԱ, ԵՊՀ, ԵՊԼՀ, ԵՃՇՊՀ, ՀՊՏՀ, ԳՊՀ, ՎՊՄԻ, ՊԿԱ, ինչպես նաև ԵՄ առաջատար գործընկերներ համալսարանների ներկայացուցիչները՝ WUS (Ավստրիա) – Համաշխարհային համալսարանական ծառայություն - ավստրիական կոմիտեի, KTH - Շվեդիայի Տեխնոլոգիաների թագավորական ինստիտուտ, UHMF - Գերմանիայի Հեյդելբերգի համալսարան, BSU - Մեծ Բրիտանիայի Բաթ Սպա համալսարան և UDG- Իսպանիայի Ջիրոնայի համալսարան:
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիան աշխատաժողովին ներկայացրեցին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ասպիրանտուրայի բաժնի պետ՝ Կարինե Բեգոյանը, արտաքին կապերի բաժնի պետ՝ Արուսյակ Հարությունյանը և արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ՝ Անժելա Պապիկյանը: 
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում հստակեցվեցին այցի հիմնական նպատակները, յուրաքանչյուր բուհ զեկուցեց ծրագրի առկա իրավիճակի, խնդիրների և դրանց լուծման հնարավոր ճանապարհների մասին, ինչպես նաև քննարկվեցին հետագա ծրագրային գործողությունները և սահմանվեցին վերջիններիս իրականացման ժամկետները: Սեմինարի շրջանակում կազմակերպված խմբային աշխատանքների ընթացքում ձևավորվեց ծրագրային աշխատանքային խումբ զարգացման պլանի չափանիշների ուղեցույցերի մշակման համար: