Գլխավոր էջ





Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ

Ծրագրի հիմնական նպատակն է կրթության մատչելիության բարձրացումը՝  կազմակերպելով «Բիզնեսի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացումը  հեռավար կրթության ձևաչափով երկու գործընկեր ուսումնական հաստատությունների կողմից՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ: Ծրագրի գործընկերն է նաև ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:

Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են՝



  • Հեռավար ձևաչափով ամբողջական մագիստրոսական կրթական ծրագրի իրականացում՝ դիմելով ՀՀ ԿԳՆ` ստանալու համար հեռավար ուսուցման կազմակերպման և իրականացման նպատակով համապատասխան կրթական ծրագրի իրականացման լիցենզիա:
  • Համատեղ դիպլոմի շնորհում երկու հայկական բուհերի կողմից՝ համատեղ դիպլոմների շնորհման կարգի և ձևաչափի մշակման արդյունքում:
  • Օրենսդրական դաշտում նորմատիվային իրավական ակտերի բացի լրացում:
  • Պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում՝ լիովին նոր ձևաչափով դասավանդման կարողությունների զարգացման նպատակով և դասավանդման նորարարական մեթոդների ժամանակակից հմտությունների զարգացում` արդի տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ հեռավար դասընթացներ և գիտաժողովներ կազմակերպելու համար:


Ծրագրին առնչվող հրապարակումներ՝

  • Աշխատանքային այց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

Կարգեր