Գլխավոր էջ





Եվրամիության Տեմպուս-Տասիս 145021-ՏԵՄՊՈՒՍ-2008UK-JPCR նոր մագիստրոսական ուսումնական ծրագիր

Եվրամիության Տեմպուս-Տասիս 145021-ՏԵՄՊՈՒՍ-2008UK-JPCR նոր մագիստրոսական ուսումնական ծրագիր` «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ» մասնագիտության գծով միջազգային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը պատրաստել և ներդրել է նոր մագիստրոսական ուսումնական պլան` Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ մասնագիտության գծով, որն համապատասխանում է Եվրոպական կրթական չափորոշիչներին, ինչպես նաև ներկայիս աշխատաշուկայի պահանջներին և կարիքներին: Ներկա փուլում, երբ Հայաստանի Կառավարությունը հայտարարել է գիտելիքահենք հասարակություն կառուցելու իր նպատակների մասին, և այդ ուղղությամբ արդեն կոնկրետ քայլեր են արվում, հատկապես կարևորվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող գրադարանավարների պատրաստումը, ովքեր զգալի դեր կունենան մեր երկրում «Կրթություն-Գիտություն-Նորարարություն» եռանկյունու կայացման համար։ Նման մասնագետներ շուրջ մեկ տասնամյակից ավել պատրաստվում են Եվրոպական համալսարաններում, և Եվրոպական գործընկերների օգնությամբ ակնկալում ենք ունենալ դասընթաց, որը թույլ կտա պատրաստելու նմանատիպ մասնագետներ նաև Հայաստանում։ Ծրագրին մասնակցում են 5 Եվրոպական համալսարան՝ Միդլսեքս համալսարան (Լոնդոն), Աբերդենի համալսարանը (Շոտլանդիա), Բարսելոնի համալսարան (Իսպանիա), Պարմաի համալսարան (Իտալիա), Ռեզեկնեի համալսարան (Լատվիա)։ Ծրագրին մասնակցում են նաև Տաշկենտի Տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանը, Մշակույթի համալսարանը, ինչպես նաև Թբիլիսիի Ճավճավաձեի անվան պետական համալսարանը։ Բացի Գիտակրթական միջազգային կենտրոնից, Հայաստանից ծրագրին մասնակցում է նաև ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանը։ 


Ծրագրի հիմնական նպատակներն են`
  • Ուսումնական պլանի, դասավանդման մեթոդների և հարակից ուսումնական գործընթացների համապատասխանեցում ԵՄ և միջազգային չափորոշիչների հետ,
  • Հեռավար ուսուցման միջավայրի ստեղծում,
  • Գիտակրթական միջազգային կենտրոնի տեխնիկական վերազինում
  • Մասնագետների փոխայցերի կազմակերպում
  • Բաժանորդագրություն գիտական և կրթական էլեկտրոնային հանդեսներին:
Մանրամասների համար այցելեք՝  http://www.flib.sci.am/eng/Tempus/


ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

  • Հայաստան, Երևան, 0019, Մարշալ Բաղրամյան 24դ
  • +(374 10) 524812
  • Կապվեք մեզ հետ