Զավեն Նաղաշյան
Զավեն Նաղաշյան
Տեխնիկական գիտությունների թեկնածու
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնի վարիչ
Ծննդյան թիվը՝ 22.09.1984
Գիտական հետաքրքրությունների ոլորտը
- Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում
- Խաղերի տեսություն և փորձագիտական գիտելիքների վրա հիմնված ռազմավարությունների կառուցում
- Գիտելիքների ներկայացում, ձևավորում, յուրացում և կառավարում ծրագրային համակարգերում
- Ծրագրավորման և գրաֆիկական լեզուների մեկնաբանիչներ, մարդ–համակարգիչ փոխազդեցություն
Կրթությունը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան
2001–2005՝ բակալավր, համակարգչագիտություն
2005–2007՝ մագիստրոս, համակարգչագիտություն
2007–2011՝ ասպիրանտուրա (PhD), համակարգչագիտություն, արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում
Գիտական աստիճանը
Տեխնիկական գիտությունների թեկնածու։
Ատենախոսություն՝ «Սահմանափակ լեզուներում շարահյուսական միավորների ձևավորման ու ընկալման ծրագրերի մշակումը», Երևան, 2010։
Մասնագիտություն՝ 05.13.04՝ «Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում»։
Մասնագիտությունը
Համակարգչագիտություն, ծրագրային համակարգերի մշակում, արհեստական բանականություն
Լեզուների իմացությունը
հայերեն, ռուսերեն, անգլերեն
Աշխատանքային փորձը
2026 թվականի օգոստոսից՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Համակարգչագիտության և ինքնավար համակարգերի ամբիոնի վարիչ։
2012 թվականի մարտից՝ «Նաղաշյան Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրեն։ Ծրագրային մշակման թիմերի, տեխնիկական նախագծերի և ընկերության գործունեության կառավարում։
2011 թվականի մարտից՝ ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ՝ գիտահետազոտական գործունեություն։
2009 թվականի հուլիսից մինչև 2012 թվականը՝ LiveLOOK Inc, ավագ ծրագրավորող։
2009 թվականի հունվարից մինչև հուլիս՝ Macadamian Technologies, ծրագրավորող / ավագ ծրագրավորող։
2004–2009 թվականներ՝ Lycos Europe, ավագ ծրագրավորող, խմբի ղեկավար։
Աշխատանքային փորձը նախագծերում
- Փորձագիտական գիտելիքների ձևավորման և յուրացման ծրագրային միջավայրի մշակում՝ խաղային ծառերով ներկայացվող խնդիրների համար։ Աշխատանքը ներառել է Java-ով իրականացված ծրագրային բաղադրիչներ, գրաֆիկական լեզվի մեկնաբանիչ և օգտատիրոջ միջերես։
- Հաշվարկային միջավայրում անոմալիաների վերլուծության և շտկման համար փորձագիտական գիտելիքների ներմուծման միջերեսի մշակում և փորձարկում՝ ARMCLUSTER համակարգում։
- Էլեկտրոնային առևտրի հարթակների և գործարար ծրագրային համակարգերի մշակման նախագծերի ղեկավարում, համակարգերի ինտեգրում և մշակման գործընթացների կազմակերպում։
Դասավանդման փորձը
2026 թվականից՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում մագիստրոսական դասընթացների անցկացում և ուսումնական բովանդակության մշակում։
2007–2009 թթ․՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) «Արհեստական բանականություն» առարկայի դասավանդում։
Դասավանդվող առարկաները
- Տվյալների վերլուծություն
- Ամպային տեխնոլոգիաներ
- Մաթեմատիկայի փիլիսոփայություն
Հեռ․ (+37410) 282080
Էլհասցե՝ zaven.naghashyan@isec.am
