Գլխավոր էջ





Ամառային դպրոցի ընդունելություն «Ռազմական Պատմություն» թեմայով

ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության Ինստիտուտը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետը համատեղ հայտարարում են Ամառային դպրոցի ընդունելություն«Ռազմական Պատմություն» թեմայով: Չորսշաբաթյա դասընթացների ընթացքում մասնակիցները հնարավորությունկունենան հանդիպել տարբեր ռազմական փորձագետների, պատմաբանների, ռազմական վերլուծաբանների, ունկնդրել դասախոսություններ և ծավալել թեժ քննարկումներ իրենց հուզող հարցերի վերաբերյալ: Դպրոցի նպատակն է ծանոթացնել երիտասարդներին հայ ռազմարվեստին և համաշխարհային ռազմական պատմության առանցքային հարցերին:
Ամառային դպրոցին կարող են դիմել ՀՀ բոլոր բուհերի 3-րդ և բարձր կուրսի ուսանողները , ինչպես նաև մագիստրանտներն ու շրջանավարտները:
Ամառային դպրոցի դասախոսներն են`
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, Արծրուն Հովհաննիսյան
ռազմական պատմաբան Մհեր Հակոբյան
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյան
ՀՀ ԵՊՀ , ՀՀ ՊՆ և Վ.Սարգսյանի անվան ՌԻ այլ դասախոսներ
Դասընթացները տեղի կունենան երկուշաբթիից ուրբաթ` երեկոյան ժամերին:
Դասընթացի ավարտին աչքի ընկած մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով:
Դասընթացը անվճար է:
Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 29-ը :
Դասընթացների մեկնարկը՝ հուլիսի 1-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետում:
Բոլոր հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) հետևյալ էլ. հասցեով mil.his.school@gmail.com
Հարցերը դեպքում կարող եք գրել հետևյալ էլ. հասցեին mil.his.school@gmail.com կամ զանգահարել – 094-76-65-96, 098-66-87-99