Գլխավոր էջ





Միջազգային գիտաժողով «Երիտասարդությունը գիտության մեջ 2016»

Բելառուսի ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհուրդը 2016 թ. նոյեմբերի 22-25 Մինսկում կազմակերպում է ամենամյա միջազգային  գիտաժողով՝ «Երիտասարդությունը գիտության մեջ-2016»:
Գիտաժողովին մասնակցելու համար հրավիրում են երիտասարդ գիտնականների (այդ թվում ասպիրանտների և մագիստրոսների), ուսանողների և աշակերտների:
Գիտաժողովի աշխատանքը կազմակերպվելու է ըստ հետևյալ ուղղությունների՝

  • ագրարային գիտություններ
  • կենսաբանական գիտություններ
  • հումանիտար գիտություններ և արվեստ
  • բժշկագիտություն
  • ֆիզիկա, մաթեմատիկա և ինֆորմատիկա
  • ֆիզիկատեխնիկական գիտություններ
  • քիմիա և երկրի մասին գիտություններ

Երիտասարդ գիտնականների (այդ թվում մագիստրանտների և ասպիրատների), ուսանողների համար առաջարկվում է մասնակցություն վերը նշված  բաժինների շրջանակներում:
Կրթության միջին և միջին մասնագիտական հաստատությունների աշակերտների համար առաջարկվում է մասնակցություն հետևյալ բաժիններում՝

  • բնագիտական առարկաներ
  • հումանիտար առարկաներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են  ռուսերենը, բելառուսերենը, ամգլերենը:

Մանրամասների համար այցելեք
՝ այստեղ


 «Երիտասարդությունը գիտության մեջ-2016» միջազգային ամենամյա գիտաժողովին մասնակցելու անհրաժեշտ նյութերի փաթեթ