Գլխավոր էջ





ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի հոգեբանության ամբիոնը`«Կրթություն և կարիերա էքսպո 2016» ցուցահանդեսում

Ապրիլի 21, 2016

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնը հոգեբանական գիտության և գործնական հոգեբանության ոլորտում հանրապետության առաջատար մասնագետներով սույն թվականի  ապրիլի 20-22-ը մասնակցեց Երևանում կայացած «Կրթություն և կարիերա էքսպո 2016» 16-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին՝ ներկայացնելով ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական համակազմի գիտական աշխատություններն ու ուսումնական ձեռնարկները, ամբիոնի ձեռքբերումները ու հեռանկարային զարգացման ծրագրերը, ինչպես նաև ամբիոնի մասնագիտական ներուժի հենքի վրա ստեղծված «Հոգեբանական դիտարանը» և նրանում իրականացվող վերապատրաստումների ու մասնագիտական որակավորումների բարձրացման, թրեյնինգների դասընթացների ծրագրերը: Ցուցահանդեսին համապարփակ տեղեկատվություն տրվեց նաև սոցիալական հոգեբանության ոլորտում ասպիրանտուրայի և հայցորդության վերաբերյալ: