Գլխավոր էջ





Անգլերենի առցանց դասավանդում՝ ձախողումից մինչև հաջողություն

Փետրվարի 1, 2017

Ս.թ. հունվարի 27-28-ը ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի բաժնի պետ,  անգլերենի դասախոս Արուսյակ Հարությունյանը մասնակցեց ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված Անգլերեն դասավանդողների յոթերորդ հարավկովկասյան տարածաշրջանային համաժողովին: Համաժողովի նպատակը հիմնականում առնչվում էր անգլերեն դասավանդման նպատակով տեխնոլոգիաների կիրառմանը: Արուսյակ Հարությունյանը  ներկայացրեց առցանց անգլերեն դասավանդելու փորձը՝ ձախողումից մինչև հաջողություն: Համաժողովը նաև ուսուցիչների համար հիանալի հնարավորություն էր միմյանցից սովորելու և տարածաշրջանի այլ ուսուցիչների հետ իրենց լավագույն փորձը կիսելու համար: