Գլխավոր էջ





Միջամբիոնային համագործակցության ամրապնդում

Մարտի 27, 2024

Մարտի 27-ին տեղի ունեցավ հեռավար աշխատանքային հանդիպում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնի վարիչ Գոհար Գրիգորյանի և «Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Սաթենիկ Մնացակյանի միջև, որին մասնակցում էին նաև վերոնշյալ ամբիոնների դասախոսներ:

Միջամբիոնային համագործակցության շրջանակներում կազմակերպված այս հանդիպումը նպատակաուղղված էր փորձի փոխանակմանը, գիտակրթական ներուժի արդյունավետ օգտագործմանն ու ԳԿՄԿ ամբիոնների միջև համագործակցության ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնամեթոդական աշխատանքների բարելավման գործընթացի հետ կապված հարցեր, մասնավորապես՝ «Տեղեկատվական համակարգերի մշակում» մագիստրոսական կրթական ծրագրի մասնագիտական օտար լեզվի առարկայական նկարագրում ներառված մասնագիտական թեմաների և եզրույթների հետազոտական բաղադրիչի ավելացման վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները փոխանակվեցին կարծիքներով և հանդես եկան մի շարք առաջարկներով: Գոհար Գրիգորյանն ընդգծեց միջամբիոնային աշխատանքները որակի շրջափուլի սկզբունքներին համաձայն կառուցելու կարևորության մասին՝ հաշվի առնելով ՊԻԳԲ յուրաքանչյուր փուլի էությունն ու առանձնահատկությունը: Սաթենիկ Մնացականյանն էլ առաջարկեց ծանոթանալ օտար լեզվի առարկայական ծրագրին և առաջիկայում արդեն աշխատել անգլերեն լեզվի ուսումնառությունը մասնագիտական ոլորտին հնարավորինս մոտեցնելու և եզրույթների բառարան մշակելու շուրջ:

Միջամբիոնային նմանատիպ աշխատանքային հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոնը կշարունակի այս ձևաչափով փոխգործակցությունն այլ ամբիոնների հետ:

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին