Գլխավոր էջ





5 Մար

Հայտարարություն

Մարտի 5, 2015

2015-2016 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների համար /ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի մագիստրանտներ/ կազմակերպվում են անվճար նախապատրաստական դասընթացներ և քննություններ «Օտար լեզու» /անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն/ և «Համակարգչից օգտվելու հմտություններ» առարկաներից: 
Մասնակցության համար անհրաժեշտ է ցուցակագրվել Կենտրոնի ուսումնական մասում մինչև ս/թ փետրվարի 6-ը ներառյալ:
Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով՝ Կենտրոնի կողմից անցկացվող նախնական թեստավորման միջոցով՝ ս/թ փետրվարի 7-ին:
Մրցույթով ընտրված դիմորդները համապատասխան խմբերում ընդգրկվելու համար Հայաստանի Ամերիկյան համալսարանում կմասնակցեն թեստավորման ս/թ փետրվարի 10-ին ժամը 1630-ին: 
Դիմորդները Հայաստանի Ամերիկյան համալսարան ներկայանան անձնագրով: