Գլխավոր էջ





20 Փտր

Միջազգային գիտաժողովի հրավեր

Փետրվարի 20, 2024

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Հետազոտահեն կրթության արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները» խորագրով ամենամյա միջազգային գիտաժողովին, որտեղ կարող եք հանդես գալ զեկուցումներով։

Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. մայիսի 31-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 10-րդ հարկի նիստերի դահլիճում։

Գիտաժողովի նպատակն է ներկայացնել պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների և մագիստրանտների հիմնարար և կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։

Խմբագրական խորհրդի գրախոսած և երաշխավորած գիտական հոդվածները կընդգրկվեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական խորհրդի կողմից երաշխավորված գիտական հոդվածների ժողովածուում, որը լույս կտեսնի մինչ գիտաժողովի մեկնարկը։

Հոդվածները ներկայացնելու տեխնիկական պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հոդվածները ներկայացնելու վերջնաժամկետն է մինչև ս.թ. ապրիլի 20-ը։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ Մանանա Ենոքյանին (060) 623601 (ներքին՝ 358) հեռախոսահամարով։