Գլխավոր էջ





21 Մար

Դասընթացներ վարելու հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր

Մարտի 21, 2017

 

«Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից  ֆինանսավորվող , ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացմանե ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:

Ծրագիրն ուղղված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ կազմակերպչական կարողությունների, կայունության և հաջող համագործակցության նպատակով` ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի ինստիտուտների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և  Կոտայքի մարզերում:

Դասընթացներ վարելու հետաքրքրվածության հայտերը և գնառաջարկները  պետք է ներկայացվեն ներքոնշյալ ծածկագրերով: 

 Մրցույթին կարող են մասնակցել անհատ դասընթացավարներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք  վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան    որակավորում (ինքնակենսագրական թերթիկ (CV), համապատասխան վկայագրերի, դիպլոմների հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր, նմանատիպ հանձնարարության նկարագրություն, համապատասխան փորձի և հմտությունների առկայություն և այլն)։

Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 26.03.2017թ., ժամը 23:00 -ն՝ annaagum@gmail.com  հասցեով:

Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ԳՈՒՄ ՀԿ Դասընթացների և ԿԶ ղեկավար Աննա Ավետսիյանին` annaagum@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգել 094195524 հեռախոսահամարով: 

Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի: