Գլխավոր էջ





16 Հոկ

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի մրցույթ՝ Տուշայի համալսարան, Իտալիա

Հոկտեմբերի 16, 2018

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Գործարար վարչարարություն»  և «Բնապահպանության և բնօգտագործման» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակը սովորել Իտալիայի Տուշայի համալսարանում:


Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Գործարար վարչարարություն» /առկա/  և «Բնապահպանության և բնօգտագործման» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանող ,
  • Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,
  • Իտալերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն:



Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ՝  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Տուշայի համալսարանում,
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճե:



Ուսուցման լեզուներն են՝ անգլերեն և իտալերեն:


Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:
*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:

Գնահատման չափանիշներն են՝

  • Լեզվի իմացություն
  • Բակալավրի ՄՈԳ
  • Միջանկյալ քննությունների արդյունքներ

 


Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Տուշայի համալսարանի վեբկայքը՝ http://www.unitus.it/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն,

Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: