Գլխավոր էջ

Սոցիալական մանկավարժություն

Ամբիոնի վարիչ՝
Հայկ Հմայակի Պետրոսյան,
մանկավարժական գիտությունների դոկտոր, 
պրոֆեսոր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մանկավարժության և սոցիոլոգիայի ամբիոնը հիմնադրվել է 2009 թվականին: Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և կրթության համակարգի տարբեր աստիճաններում մանկավարժական և գիտամանկավարժական   գործունեություն ծավալելու ընդունակ, սոցիալական մանկավարժական հետազոտական կարողություններով օժտված մանկավարժության մագիստրոսներ պատրաստելու անհրաժեշտությամբ:

Ամբիոնի խնդիրներն են՝ 

«Սոցիալական մանկավարժություն»  մասնագիտությամբ մագիստրոսի որակավորման աստիճանով մասնագետներ պատրաստել, մշակել և ներդնել հիշյալ մասնագիտությամբ մասնագետ-կադրերի պատրաստման կրթական ծրագրեր, ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաներ, իրականացնել գիտամանկավարժական հետազոտություններ, նպաստել մասնագիտական ոլորտում գիտակրթական միջազգային համագործակցությանը, արդիականացնել կրթության բովանդակությունը, մշակել և հրատարակել գիտական հոդվածներ, մենագրություններ, դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ: Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է կրթության, գիտության,  սոցիալական մանկավարժության ոլորտներում  բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Ամբիոնի կողմից իրականացվում են մասնագիտական վերապատրաստումներ և  որակավորման բարձրացման դասընթացներ:

Մասնագիտացումը՝   սոցիալական մանկավարժություն

Գիտահետազոտական աշխատանքները

 Ամբիոնի աշխատակազմը՝
 
Հայկ Պետրոսյան մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահան Մելիքսեթյան   մանկավարժական գիտությունների թեկնածու
Լաուրա Մելիքյան  մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Նարինե Վարդանյան  բանասիրական գիտությունների թեկնածու
Կարինե Պապիկյան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գայանե Եգանյան

մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հայկուհի Գևորգյան

մանկավարժական գիտությունների թեկնածու              

Հեռ.`  (+374 60) 623597

Էլ. փոստ`
 
hahapet@rambler.ru