Գլխավոր էջ





Տնտնեսագիտության ամբիոն

Ամբիոնի վարիչ
Արամ Թոռնիկի Սիմոնյան
տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի  «Տնտեսագիտություն» ամբիոնը հիմնադրվել է 2020 թվականին:  Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում մրցունակ շուկայագետների, մաքսային և ֆինանսական ոլորտի մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությամբ: Ամբիոնում մագիստրոսական  ուսուցումը կազմակերպվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա և հեռավար ուսուցման կարգով:



Ամբիոնի խնդիրներն են`

Տնտեսագիտության ամբիոնն իր առջև նպատակ է դրել պատրաստել ներկայիս աշխատաշուկայում բարձր պահանջարկ վայելող տնտեսագետների ֆինանսներ և շուկայագիտություն մասնագիտացումներով։

Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են մրցունակ մասնագետին անհրաժեշտ ֆինանսական և դրամավարկային քաղաքականության տեսությունները, շուկայագետին անհրաժեշտ հետազոտական գործիքները, մեթոդները և բոլոր այն կարևոր գործոնները, որոնք ոլորտի հաջողության հիմնաքարերն են:

Տնտեսագիտության ամբիոնն իր առջև առանձնահատուկ խնդիր է դրել ապահովել վերոնշյալ ոլորտներում մագիստրանտների գործնական հմտությունների և կարողությունների ձեռքբերումը, ինչպես նաև հետազոտական և վերլուծական ունակությունների զարգացումը։ Մասնավորապես բոլոր դասընթացների շրջանակում նախատեսված են գործնական ինքնուրույն աշխատանքներ, հետազոտական և վերլուծական հանձնարարություններ։

Ի հավելումն դասընթացների ընթացքում իրականացվող գործնական առաջադրանքների՝ մագիստրանտները անցնում են գիտամանկավարժական և հետազոտական պրակտիկաներ ոլորտի առաջատար կազմակերպություններում, որոնց նպատակն է հնարավորություն ընձեռել ուսանողներին իրենց կարողությունները փորձել աշխատանքային միջավայրում։


Մասնագիտացումը՝ «Շուկայագիտություն», «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» և «Մաքսային գործ»


Գիտահետազոտական աշխատանքները`

Ամբիոնում դասավանդում են կրթության և գիտության ոլորտում բարձր որակավորում ունեցող և միջազգային մեծ փորձ ունեցող դասախոսներ։ Առանձնակի ուշադրություն է դարձվում ամբիոնի միջազգայնացմանը, որով էլ պայմանավորված է անգլերենով դասախոսությունների, սեմինարների և գիտական քննարկումների անցկացումը։

Ամբիոնը հետամուտ է լինում դասախոսների մասնագիտական վերապատրաստմանը, գիտական հանդեսներում նյութերի հրատարակմանը և մասնագիտական գիտաժողովներին մասնակցությանը: Ամբիոնի դասախոսները մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր գիտաժողովների՝ ներկայացնելով իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները, որոնք տպագրվում են միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսներում և ժողովածուներում։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արամ Սիմոնյանը գիտահետազոտական այցերով եղել է եվրոպական և ամերիկյան մի շարք համալսարաններում: 2018-ին այցելել է Միչիգանի համալսարանի Ջերալդ Ֆորդի հանրային քաղաքականության դպրոց, իսկ 2019-2020 թվականներին Միչիգանի համալսարանի Ռոս բիզնես դպրոց՝ որպես Ֆուլբրայթ գիտնական: Արամ Սիմոնյանի հետազոտական հետաքրքրությունների շրջանակում են կոռուպցիայի, կաշառակերության, զարգացող տնտեսությունների և սոցիալական նորմերը Արևելյան և Արևմտյան Եվրոպայում՝ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Նրա վերջին երկու հրատարակություններն (համահեղինակությամբ) ընդգրկված են Small Business Economics (2018) և Business & Society (2020) գիտական շնորհանդեսներում:

Գիտահետազոտական ուղղություններ


Ամբիոնի գիտական առաջատար թեման է «Կոռուպցիայի հետազոտության սոցիալ-տնտեսական մոտեցումները, տեղեկատվական համակարգերի կառավարում, շուկայակական կառույցների արդյունավետության քանակական և որակական հետազոտություն, կորպորատիվ ֆինանսներ»։


Ամբիոնի աշխատակազմը՝

   
   
   
   
   
   
   
   
   
   

 


Հեռ.`

Էլ. փոստ`