Հայոց լեզվի և գրականության ամբիոն
Ամբիոնի վարիչ՝
Ավիկ Վիգենի Իսահակյան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի հայոց լեզվի և գրականության ամբիոնը հիմնադրվել է 2012 թվականին:
Ամբիոնի հիմնադրումը պայմանավորված էր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և կրթության համակարգի տարբեր աստիճաններում «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության խոր իմացությամբ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությամբ:
Ամբիոնի խնդիրներն են՝
«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությամբ մագիստրոսի որակավորման աստիճանով մասնագետներ պատրաստել, մշակել և ներդնել հիշյալ մասնագիտությամբ կրթական ծրագրեր, իրականացնել գիտական հետազոտություններ, նպաստել մասնագիտական ոլորտում միջազգային գիտակրթական համագործակցությանը, մշակել և հրատարակել դասագրքեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ և ուղեցույցներ:
Ամբիոնում դասավանդվող առարկաների ուսուցումն իրականացվում է կրթության, գիտության, հասարակագիտական ոլորտներում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Մասնագիտացումը՝ բանասիրություն
Գիտահետազոտական աշխատանքները
Վերջին չորս տարիներին ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է գիտական 2 մենագրություն և բազմաթիվ գիտական հոդվածներ:
Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են հանրապետական, տարածաշրջանային և միջազգային տարբեր գիտաժողովների, սեմինարների, գիտական լայն հանրությանն են ներկայացնում իրականացրած գիտահետազոտական աշխատանքների արդյունքները և կիրառում գործնականում:
Ամբիոնի գիտական առաջատար թեման է «Հայոց լեզվի և գրականության պահպանումը, տարածումը և զարգացումը»:
Ամբիոնի աշխատակազմը՝
Ավիկ Իսահակյան | բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Զավեն Ավետիսյան | բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Վլադիմիր Կիրակոսյան | բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր |
Զարուհի Հայրյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Նվեր Սարգսյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Սիրանուշ Մարգարյան | բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Արքմենիկ Նիկողոսյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Նարինե Վարդանյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Հրաչյա Սարիբեկյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Տիգրան Սիրունյան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Քրիստինե Հովհաննիսյան | բանասեր, դասախոս |
Հասմիկ Ադամյան | բանասեր, դասախոս |
Ռուզաննա Քերոբյան | ինժեներ-սիստեմատեխնիկ |
Հեռ.` (+374 10) 524812
Էլ. փոստ` litinst@mail.ru