Գլխավոր էջ





Աշխատանք «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի վճարային քարտերի բաժնում

Կազմակերպություն INECOBANK CJSC

Վարչություն/բաժին` Վճարային քարտերի բաժին

Պաշտոն
` Վճարային քարտերի բաժին/Տեխնիկական խումբ/Մասնագետ

Պրոֆեսիոնալ հմտություններ
`

Պահանջվող որակավորում.


Կրթություն. Բարձրագույն կրթություն տեխնիկական կամ հարակից ոլորտներում

Աշխատանքային փորձ. Համապատասխան աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է

Գիտելիքների բնագավառներ.

- ՀՀ բանկային օրենսդրություն (բազային)

- ՀՀ քաղաքացիական օրենսդրության համապատասխան դրույթներ (միջին)

- Հաշվապահություն (բազային)


Գործարար որակներ և անձնական հատկանիշներ.

- Բանակցելու և համագործակցելու ունակություն
- Սպասարկման հմտություն

- Վերլուծելու ունակություն

- Պրոբլեմներ լուծելու ունակություն

- Ժամանակի սղության պայմաններում աշխատելու ունակություն


Հմտություններ.


- Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ) և անգլերեն (լավ) լեզուների իմացություն

- MS Office լավ իմացություն

Սեռ
` արական

Աշխատանքային ժամեր
` ամբողջ օրը

Պարտականություններ

- Քլիրինգային փաթեթով ստացված հաշվետվությունների հիման վրա ՖԳԻԱՍ-ների գործարքների ուսումնասիրության իրականացում

- ՖԳԻԱՍ-ների կառավարման ծրագրի միջոցով մոնիթորինգի իրականացում, վճարային տերմինալներով խնդրահարույց գործարքների ուսումնասիրություն և խնդիրների շտկում

- Առգրավված քարտերի էլեկտրոնային մատյանի գրանցման և հաշվառման իրականացում

- Մասնակցություն ՖԳԻԱՍ-ների ինկասացիաներին

- Բացահայտված ռիսկային գործարքների վերաբերյալ սկզբնական տեղեկությունների `հավաքագրում, հաշվետվության պատրաստում և ներակայացում

- Հեռախոսային խորհրդատվության տրամադրում

Անհրաժեշտ փաստաթղթեր

Դիմելու ընթացակարգ: Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները resume@inecobank.am էլ. հասցեով` վերնագրի դաշտում նշելով “Վճարային քարտերի մասնագետ”: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:

Վերջնաժամկետ
` 2016-08-11