Գլխավոր էջ





Այցելություն «Շող» ցերեկային կենտրոն

Դեկտեմբերի 25, 2017

Սույն թվականի դեկտեմբերի 22-ին ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհուրդը «Վերածնություն» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ «Մեր ամանորյա հեքիաթը» ծրագրի շրջանակում կազմակերպել էր այցելություն «Շող» ցերեկային կենտրոն` անցկացնելու մեկօրյա ամանորյա ծրագիր երեխաների հետ: ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ուսանողական խորհրդի անդամները աշխատեցին 4 տարիքային խմբերի երեխաների հետ ` պատրաստելով յուրօրինակ տոնածառեր: Ինչպես նաև անցկացվեց փոքրիկ միջոցառում գեղեցիկ երգերի և հետաքրքիր խաղերի մատուցմամբ: «Վերածնություն» մշակութային հասարակական կազմակերպության կողմից մասնագետները ստացան շնորակալագրեր, իսկ երեխաները՝ պատվոգրեր:
«Մեր նպատակն էր միավորվել մեկ գաղափարի շուրջ: Ինչպես նաև կյանքի կոչել երեխաների մտահղացումները, թե ինչպես են պատկերացնում իրենց հեքիաթային ամանորյա տոնածառը», - նշում է ուսանողական խորհրդի նախագահ Անի Կարապետյանը: