Գլխավոր էջ





«Տուրիզմի կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողների այցը «Կասկադ» և «Կասկադ-հոստել» հյուրանոցներ

Հոկտեմբերի 16, 2015

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Տուրիզմի կառավարում» ամբիոնում, լսարանային պարապմունքներից բացի, դասախոսություններ են անցկացվում նաև Երևանի տարբեր հյուրանոցներում:
Հոկտեմբերի 14-ին «Տուրիզմի կառավարում» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները այցելեցին «Կասկադ» և «Կասկադ-հոստել» հյուրանոցներ, որտեղ ծանոթացան բոլոր բաժինների աշխատանքներին:
Ամբիոնի դասախոս, դոցենտ  Զ. Հայրյանը վերը նշված հյուրանոցներում դասախոսություններ կարդաց «Հյուրանոցների համարների տեսակները» և «Հյուրանոցային համարների ամրագրման տեսակները» թեմաներով: Ուսանողների մասնագիտական հարցերին պատասխանեցին նաև հյուրանոցների մենեջերները: