Գլխավոր էջ





Ամանորյա այց Նոյեմբերյանի պետական քոլեջ

Դեկտեմբերի 30, 2017

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ 2017թ. դեկտեմբերի 29-ին այցելեցին Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաք և պետական քոլեջի գրադարանին նվիրեցին 400 կտոր մասնագիտական և գիտահանրամատչելի գրականություն: Ծրագրի իրականացմանը աջակցեցին Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը, ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աշխատակից Արմինե Հալաջյանը, Հիմնարար գրադարանի սպասարկաման բաժնի վարիչ Լուսինե Փարվանյանը, Պոլիտեխնիկական համալսարանի ՈւԽ նախագահ Գևորգ Հարությունյանը և Նոյեմբերյանի պետական քոլեջի դասախոս Ալիկ Մելքոնյանը: Միջոցառումը ավարտվեց քոլեջի տնօրինության կողմից շնորհակալագրերի հանձնմամբ: