Գլխավոր էջ





Հանդիպում ուսանողների հետ

Հոկտեմբերի 9, 2017

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն մշտապես կարևորելով ուսանողների ակտիվությունն ու մասնակցությունը տարբեր միջոցառումներին, գիտակրթական ծրագրերին՝ ս.թ. հոկտեմբերի 4-ին շրջանավարտների հետ կապերի և Կարիերայի բաժինը կազմակերպել էր հանդիպում ուսանողների հետ: Կենտրոնի տարբեր բաժիններից ներկայացած ուսանողներին տրվեցին նախապես մշակված հարցաթերթիկներ, որոնց մեկնաբանություններն ու պատասխանները կնպաստեն կենտրոնում տարվող աշխատանքների բարելավմանը: Հանդիպման նպատակն էր ակտիվացնել ուսանողների՝ (որպես կենտրոնի կարևոր շահակիցների մաս), մասնակցությունը կենտրոնի առաքելության, նպատակների և խնդիրների մշակման, իրականացման, գնահատման և բարելավման գործընթացներին: Քննարկել և մշակել այնպիսի մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք ավելի դյուրին կդարձնեն ուսանողների վարչական աշխատակազմին դիմելու տարբերակները և կապահովեն ուսանողների մասնակցությունը իրենց առնչվող քննարկումներ և որոշումներ կայացնելիս: